Նպատակ

Ընտրական իրավունքի իրացման միջոցով
հասնել ժողովրդի իշխանության հաստատմանը:

Շարժման հիմնական խնդիրներն են`

1. Հասարակական գիտակցության մեջ ամրապնդել ժողովրդի իշխանության հաստատման գործում ընտրական իրավունքի առանձնահատուկ նշանակությունը.
Ընտրական իրավունքի ազատ իրացումը քաղաքացու մյուս բոլոր իրավունքների ապահովման գլխավոր երաշխիքն է և ճանապարհ է դեպի իշխանափոխություն:

2. Իրականացնել ընտրական իրավունքի արդյունավետ պաշտպանություն. Ընտրակաշառքի, վարչական լծակների օգտագործման, ընտրողներին պասիվության մղելու և այլ միջոցներով ընտրական իրավունքի նկատմամբ ոտնձգությունների դեմ համակարգված պայքարը հրամայական անհրաժեշտություն է:

3. Ապահովել ընտրական իրավունքի ամբողջական իրացում:
Ընտրական իրավունքի լիարժեք իրացումը անկասելի կդառնա, եթե յուրաքանչյուրի ընտրական իրավունքի պաշտպանությունը լինի բոլորի խնդիրը: Ըստ այդմ, պահանջվում են իրավական, քաղաքական և կազմակերպական բնույթի համալիր գործողություններ, որոնք բաժանվում են երեք հիմնական փուլերի` մինչև ընտրությունները, ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածը: Սրան զուգընթաց կձևավորվի իշխանության վերարտադրման արատավոր համակարգը վերացնելու անհրաժեշտ և բավարար միջավայր:

  • Ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժումը իրատեսական է:
  • Շարժումը ընդունակ է իրական հակակշիռ դառնալ իշխանության վերարտադրման համակարգին:
  • Շարժումը իրավական և քաղաքական տեսանկյունից անխոցելի է:
  • Շարժումը միջոց է ազատ կամարտահայտման ճանապարհով ժողովրդի օրինական իշխանության հաստատման համար:
  • Շարժման  ՙայլ ընտրանքը՚  իշխանության վերարտադրումն է կամ հայոց պետականությանը սպառնացող հետընտրական առճակատումը:

ՀՅ Դաշնակցության ամբողջական աջակցությամբ Շարժման կազմակերպումը և հունավորումը իրականացվելու է լայն ցանց ունեցող հասարակական միավորում ձևավորելու միջոցով, ՔՎԵՆ ՈՒԺ Է կարգախոսով:

Հասցե` Հանրապետության 30 Էլ. հասցե ` qven-uje@mail.ru Հեռախոս` ( 374) 10 585481