Մենք չենք փոխվել և´ ընդդիմություն, և´ իշխանություն եղած ժամանակ. Կիրո Մանոյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Արված գործի նոր սկիզբը» տեսանյութն ու գրել.

«Սիրելի հայրենակից,

առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը քո աչքի առաջ են:

Համեմատիր´ և կտեսնես` Դաշնակցությունը տարբերվում է մյուսներից. մենք մի անձի կուսակցություն չենք, ունենք մեծ փորձառություն, ունենք գաղափարական և ծրագրային սկզբունքներ, որոնց երբեք չենք դավաճանել, հետևողական ենք, չենք եղել ու չենք կարող ամբոխավար լինել՝ այսօր ասել մի բան, վաղը՝ հակառակը: Մենք չենք փոխվել. և´ ընդդիմություն, և´ իշխանություն եղած ժամանակ Դաշնակցությունը առաջադրել է միևնույն խնդիրները և լուծումներ գտել:

Որքան ուժեղ լինի Դաշնակցությունը, այնքան մեր երկիրը կայուն, արդար, խաղաղ կլինի: Այնքան բարեփոխումներն արագ, արդյունավետ ու անշրջելի կդառնան՝ հասնելով յուրաքանչյուր ընտանիքի ու քաղաքացու: Այնքան մեր ազգային-պետական հիմնահարցերի դրական լուծումը երաշխավորված կլինի: Այնքան Հայաստանի ինքնիշխանությունն ամուր կլինի:

Վստահե´ք Դաշնակցությանը, ապրիլի 2-ին քվեարկե´ք Դաշնակցության օգտին, և մենք արդար, զարգացող, ուժեղ Հայաստան կունենանք:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հավատացած է, որ ազատ, անվտանգ, զարգացող և համերաշխ հասարակություն ունենալու մեր բոլորի ցանկությունը միանգամայն իրագործելի է»։

Մեկնաբանել

Հասցե` Հանրապետության 30 Էլ. հասցե ` qven-uje@mail.ru Հեռախոս` ( 374) 10 585481