Կյանքը առանց կոռուպցիայի կամ ոլորտը բարելավման կարիք ունի

ՀՅԴաշնակցության նախընտրական ծրագիրը շահեկանորեն տարբերվում է այլ ուժերի ծրագրերից, առաջին հերթին իրատեսական լինելու և երկրորդ հերթին ֆունդամենտալ հաշվարկների առկայության պատճառով: Ծրագրերը որպես այդպիսին թեզեր են, որն ունենում է կոնկրետ գործողությունների պլան` ըստ առաջնայնության հերթականությամբ:

Հատված ՀՅԴ նախընտրական ծրագրից

  • Ստեղծել առողջապահական ապահովագրության այնպիսի համակարգ, որ մեր որևէ հայրենակից զուրկ չլինի բուժում ստանալու հնարավորությունից: Որևէ մեկը չպետք է տառապի կամ մահանա, քանի որ դեղի կամ բժշկի փող չունի:

ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 72752 դրամ է, որից հանվող եկամտային հարկը` 24.4%-ը, կազմում է 17752 դրամ, ստացում է առձեռն վճարվող աշխատավարձը կկազմի 55000 (72752-17752): Բնականաբար այսպիսի աշխատավարձ ստացող մարդը հնարավորություն չունի արժանավայել ապրելու և նրա մտքով չի կարող անցնել պարբերաբար բուժզննության անցնելու: Քանի որ ՀՀ քաղաքացիների գերակշռող մասի աշխատավարձը շատ ցածր է, ապա կնշանակի գործ ունենք առողջական մեծ ու փոքր խնդիրներ ունեցող ֆիզիկապես հիվանդ հասարակության հետ: Սա դեմոգրոֆիական վտանգ է, որը պրոգրեսիվ զարգացում է ապրում:

Համաձայն վիճակագրական վարչության պաշտոնական կայքի 2015 թվականի տվյալներով ՀՀ-ում զբաղված մարդկանց թվաքանակը կազմում է 1072600 մարդ է, իսկ գրանցված գործազրկության մակարդակի վերջին հրապարակումը տեղի է ունեցել 2011 թվականին, որը կազմել է 6.2% (վերջին 5 տարիների տվյալները բացակայում են): Ստացվում է, որ յուրաքանչյուր աշխատող մարդ իր հետ երկու գործազուրկ է պահում: Եթե թեկուզ չհավատանք այս թվերին ապա վիճակն ավելի վատ է, իսկ վատ է, քանի որ այդ աշխատողը հետո կդառնա գործազուրկ իր առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Ներդնել բժշկական ապահովագրության համակարգ: Գործատուն (պետական թե մասնավոր) իր վարձու աշխատողի համար, վարձու աշխատողի հաշվին կատարի ապահովագրական վճար, պարտադրի տարին երկու անգամ անցնել բուժ զննում: Ապահովագրական գումարը վճարել եկամտային հարկի հաշվին, 24.4%-ը նվազեցնել մինչև սահմանված ապահովագրավճարի չափը, որպեսզի վարձու աշխատողը իր գրպանի վրա չզգա այդ ֆինանսական բեռը: Բյուջեի մուտքերը ապահովագրավճարի չափով կպակասեն սկզբնական շրջանում, բայց դա կփոխհատուցվի այդ նույն աշխատակցի ավելի երկար աշխատելով և հարկեր վճարելով, բյուջեից քիչ անաշխատունակության նպաստների վճարմամբ, պետպատվերին հատվացվող գումարների պակասեցմամբ և վերահսկմամբ: Ապահովագրական ընկերությունները իրենց տարեկան հավաքագրված գումարների չփոխհատուցված չափից կվճարեն շահութահարկ 25% 20%-ի փոխարեն: Սա կնշանակի բյուջեի հետ հարցերը կլուծվեն և պատական մարմինները դժգոհելու տեղ չեն ունենա: Կլուծվի ևս մի շատ կարևոր խնդիր, այն է` երկրում կպակասեն չգրանցված աշխատող հասկացողությունը, քանի որ ստվերային աշխատողը կհասկանա, որ նա չի օգտվում այս համակարգից: Բժշկական ապահովագրության վճարները հնարավորություն կտան առողջապահական համակարգի վիճակի բարելավմանը, բժիշկը կունենա ավելի շատ հաճախորդ, կստանա բարձր աշխատավարձ, կպակասի կոռուպցիան: Ուսումնասիրելով ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերությունների կայքերը, կարելի է ենթադրել, որ տարեկան ապահովագրավճարը տատանվում է 70-80 հազ. դրամի միջակայքում:

Բյուջեի բեռը արդյունքում կթեթևանա, ապահովագրական ընկերությունները և’ փող կաշխատեն, և’ շատ հարկեր կտան, մի քանի տարի հետո կունենանք ավելի առողջ և աշխատունակ հասարակություն:

Արմեն Գրիգորյան

Մեկնաբանել

Հասցե` Հանրապետության 30 Էլ. հասցե ` qven-uje@mail.ru Հեռախոս` ( 374) 10 585481