Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել 7. Արմեն Ռուստամյան

ԱԺ-ում քննարկվում է մշտական հանձնաժողովների հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մտքերի փոխանակման ժամանակ հանդես եկավ ելույթով` ներկայացնելով ՀՅԴ-ի դիրքորոշումը: Նա նշեց, որ ՀՅԴ-ն ներկայացված երկու առաջարկներին էլ համահեղինակ չէ:

«ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, ուստի անհրաժեշտ է, որպեսզի հանձնաժողովների դերը մեծանա: Մենք 7 հոգանոց պատգամավորական ֆրակցիա ենք և խնդիր ունենք բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ունենալու: Ստացվում է, որ մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, հասցնել 7-ի, որպեսզի կարողանանք բոլոր տեղերում լինել»,- հայտարարեց Ռուստամյանը:

Նրա խոսքով` հանձնաժողովների թվի մեծացմամբ` իրենք զրկված են լինում բոլոր տեղերում լինելու հնարավորությունից: «Դա միայն մեր ֆրակցիայի խնդիրը չէ, կարող է հետո էլի նման ֆրակցիաներ լինեն, իսկ այս խնդիրն ավելի լուրջ է, դա ավելի մեծ խնդիր է, այնպես արեք, որ մենք բոլոր տեղերում ներկայացված լինենք»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանը նշեց, որ իրենք չեն ուզում, որ «Ելք»-ը զրկվի հանձնաժողովի նախագահ ունենալու հնարավորությունից, սակայն խնդիրն ավելի լուրջ է, որի մասին պետք է մտածել:

Մեկնաբանել

Հասցե` Հանրապետության 30 Էլ. հասցե ` qven-uje@mail.ru Հեռախոս` ( 374) 10 585481