Լուրեր

.

Մենք զերծ ենք մնացել որևէ լծակ օգտագործելու գայթակղությունից. Ռուստամյան

ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց նախընտրական քարոզարշավը: Նրա խոսքով՝ Դաշնակցությունն այն քաղաքական ուժն է, որը որևէ վարչական լծակ չի օգտագործել ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար:

Քարոզարշավի հետաքրքիր ինտրիգներից մեկը «ներդրումային բում»-ն էր. Աղվան Վարդանյան

Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` ամփոփելով ՀՅԴ նախընտրական քարոզարշավը: Նրա խոսքով` ընտրարշավն ընդհանուր հետաքիքր էր, մանավանդ ամենաառաջին փուլում:

Ծուխն առանց կրակի չի լինում. Ռուստամյանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին

ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքով՝ քաղբանտարկյալ լինելու համար պետք է հինգ չափորոշիչի համապատասխանել:

Նոր սկզիբը նոր կառավարման համակարգն է. Ռուզաննա Առաքելյան

Երեկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ավան վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպեցին ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուները: Նրանցից Արթուր Խաչատրյանն իր ելույթում կարծիք հայտնեց, որ Դաշնակցությունը պետք է ստանա քաղաքացիների վստահության քվեն, որովհետև այն ներկայացնում է ամբողջ Սփյուռքը, իր կառույցներով, Հայ դատի հանձնախմբերով:

Պարույր Սանթրոսյան «Այրվող նամակներ». ապրածս կյանքն եմ նկարագրել, օրը, անցյալս

Գիտե՞ս ինչից մեռավ Խաչիկ Դային,-հանկարծ հարցրեց ծերունին:

-Չէ, չգիտեմ:

-Կարոտից, ջահել ջան, կարոտից: Եթե 80 տարեկան մարդը տանում-բերում ու մի օր որոշում ա, որ պիտի մեռնի, իմացի, դրա պատճառը հիվանդությունը չի, դրա պատճառը կարոտն ա: Դային իր անաղուհաց լակոտների կաորտից մեռավ: Երեք օր պառկեց, ոչ հաց կերավ, ոչ ջուր խմեց ու մեռավ: Բժիշկը տերտերին ասել էր, որ Դային ոչ մի հիվանդություն չի ունեցել, հասկանո՞ւմ ես:

Հասցե` Հանրապետության 30 Էլ. հասցե ` qven-uje@mail.ru Հեռախոս` ( 374) 10 585481