Archive for Февраль, 2017

Ռուստամյան՝ ՀՅԴ-ն ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք չի բաժանելու

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ ՀՅԴ-ն ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք չի բաժանելու և մինչ այս էլ չի բաժանել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն կայուն ընտրազանգված ունի, ուստի անհնար է, որ նման քաղաքական ուժը սկսի ընտրակաշառք բաժանել:

Թե ո՞ւր է Իշխան Զաքարյանը, իմացանք, կարո՞ղ է հնչել` «ո՞ւր է Յոլյանը» հարցը. Զուրաբյան

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է ՎՊ նախագահի թեկնածության հարցը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է  էներգետիկայի նախկին նախարար Լևոն Յոլյանի թեկնածությունը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց նրան` ասելով, որ ՎՊ նախկին նախագահն իրականում ազատ ու անկաշկանդ չի գործել, իսկ անկախ գործելու առանձին երևույթները կասեցվել են:

Որտեղի՞ց մեզ փող, որ ընտրակաշառք բաժանենք. Սամվել Ալեքսանյան

Այսօր` ԱԺ հերթական քառօրյայի առաջին օրը, խորհրդարան էր եկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով վարկանիշային ցուցակով առաջադրվել է Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքում: Լրագրողները հարցրեցին ընտրակաշառքների մասին: Սամվել Ալեքսանյանն էլ նշեց, թե չի լսել Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքների բնակիչներին բաժանվող ընտրակաշառքների դեպքերի մասին:

Արցախը և ազատագրված տարածքները մեզ համար զարգացման հնարավորություն են, ոչ թե բեռ

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀՅԴ-ի դիրքորոշմանը, նշեց, որ իրենք երկրի զարգացումը չեն փորձում կապել Արցախի հետ:

«Հայտնի թեզ կա, որ քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել, Սերգո՛ ջան, լավ չես ապրի, բնականաբար մենք դրան բացարձակ հակառակ դիրքերից ենք նայում: Արցախը և ազատագրված տարածքները մեզ համար զարգացման հնարավորություն են, ոչ թե բեռ են, որից պետք է ազատվել: Դրա համար մեր կարգախոսն է, որ Հայաստանը պետք է զարգանա առանց ազգային շահերը զիջելու»,-ասաց նա:

Ուսումնական հաստատություններում բացառել նախընտրական քարոզչությունը. ԿԳ նախարարի շրջաբերականը

Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումներն ու ՀՀ ԿԳ նախարարություն ուղղված բանավոր հարցումները, նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում:

Հասցե` Հանրապետության 30 Էլ. հասցե ` qven-uje@mail.ru Հեռախոս` ( 374) 10 585481