ՀՅԴ-ի բազմամարդ հանրահավաքը՝ Իջևանում. լուսանկարներ

ՀՅ Դաշնակցությունը բազմամարդ հանրահավաքներ անցկացրեց Տավուշի մարզի Կողբ համայնքում և Իջևան քաղաքում:

Հանրահավաքի ընթացքում ելույթներ ունեցան ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը, Տավուշից ՀՅԴ վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածուներ Արտավազդ Սահակյանը, Վարդան Ալեքսանյանը, Սուրեն Մանուկյանը, Լևոն Վանցյանը,  Շողիկ Աղաջանյանը:

ՀՅԴ-ի բազմամարդ հանրահավաքը՝ Իջևանում. լուսանկարներ
ՀՅԴ-ի բազմամարդ հանրահավաքը՝ Իջևանում. լուսանկարներ
ՀՅԴ-ի բազմամարդ հանրահավաքը՝ Իջևանում. լուսանկարներ
ՀՅԴ-ի բազմամարդ հանրահավաքը՝ Իջևանում. լուսանկարներ
ՀՅԴ-ի բազմամարդ հանրահավաքը՝ Իջևանում. լուսանկարներ
ՀՅԴ-ի բազմամարդ հանրահավաքը՝ Իջևանում. լուսանկարներ
ՀՅԴ-ի բազմամարդ հանրահավաքը՝ Իջևանում. լուսանկարներ

Հավատացե՛ք նրան, ով ձեզ չի խաբել, ոչ թե՝ «կինդեր սյուրպրիզներին». Արմեն Ռուստամյանի խոսքը՝ գյումրեցիներին

Գյումրիում ընտրողներին իրենց նախընտրական ծրագիրը ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, խորհրդարանական ընտրություններին Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

Դիմելով գյումրեցիներին` նա նշեց, որ Գյումրին առանձնահատուկ քաղաք է և գտնվում է առանձնահատուկ խնդիրներ ունեցող մարզում:

Ռուստամյանի խոսքով` հիմա արմատապես ամեն ինչ փոխվել է, և այս ընտրությունն առանձնահատուկ է: «Կարելի է ասել` մի շրջան է Հայաստանում ամփոփվել, և մենք մուտք ենք գործելու մեր անկախության պատմության մի նոր ժամանակաշրջան: Սրանք մեծ խոսքեր չեն. ինչ պետք է ունենանք ապրիլի 2-ին, բեկում պետք է մտցնի մեր երկրի զարգացման ընթացքի մեջ»,- ասաց նա:

Եկեք մեր տանը լինենք պահանջատեր. Անահիտ Հարությունյան

Արաբկիր, Դավթաշեն և Աջափնյակ համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրված Անահիտ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախընտրական քարոզարշավին, ընթացքին ու ակնկալիքներին:

Նա նշեց, որ քարոզարշավի մեկնարկին ավելի ոգևորված էր, քան հիմա, որովհետև եթե չփոխվի ժողովրդի մտածողությունը, ապա քաղաքական ուժերը ոչինչ չեն կարողանալու փոխել: Անահիտ Հարությունյանի խոսքով` ժողովուրդը փորձում է մտածել վախի մթնոլորտում, ինչպե՞ս կարող է մտածել վախեցած մարդը:

«Մենք ազատել ենք ժողովրդին նրանից, որ միայն մեկ մարդ է որոշելու ամեն ինչ»

Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցան Արագածոտնի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ:

ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ելույթում նշեց, որ մեր երկրում ծառացած խնդիրների իրական լուծման բանալին ոչ թե անձերի փոոփոխության մեջ է, այլ` համակարգի, և Դաշնակցությունն այն ուժն է, որն ամեն ինչ արել է, որ կառավարման համակարգ փոխվի, միակենտրոն կառավարման համակարգը վերանա:

«Քաղաքական գործչի ուժն իրեն հավատացող եւ իր հետ պայքարող հասարակության մեջ է»

Իշխող  քաղաքական  ուժի` հասարակության  հանդեպ  անպատասխանատվությունը,  քայլերում  և   որոշումներում  արդարության  բացակայությունը հիմնախնդիր  համարող  Սամսոն  Հակոբյանը  վստահ  է,  որ  երկրում  առկա  խնդիրները  լուծելի  կդառնան  այն  ժամանակ,  երբ  քաղաքական  առաջնորդները  գիտակցեն  իրենց  պարտավորությունները  հասարակության առջև  և դրսևորեն  քաղաքական  կամք:

Արաբկիր  վարչական  շրջանում ՀՅԴ  համամասնական ցուցակով ներկայացված թեկնածու,  իրավագետ  Սամսոն  Հակոբյանը, մտահոգ  լինելով  հասարակության  խնդիրներով,  քաղաքական  դաշտն  ու  քաղաքական  գործունեությունը  համարում  է  միակ  իրական  ճանապարհը,  որը  կտանի  այդ  խնդիրների  պատճառների  բացահայտմանն  ու  լուծմանը:

Հասցե` Հանրապետության 30 Էլ. հասցե ` qven-uje@mail.ru Հեռախոս` ( 374) 10 585481